Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը փոփոխելու հարց չի քննարկվում, առաջիկա նիստի ամսաթիվը դեռ հայտնի չէ․ ԱՆ |armenpress.am|
14:42 - 28 փետրվարի, 2025

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը փոփոխելու հարց չի քննարկվում, առաջիկա նիստի ամսաթիվը դեռ հայտնի չէ․ ԱՆ |armenpress.am|

armenpress.am: Նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքների կազմակերպման մեկնարկը տրված է, սակայն Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջիկա նիստի օրվա և օրակարգի վերաբերյալ հաստատված տեղեկատվություն դեռևս չկա։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը փոփոխելու հարց չի քննարկվում, իսկ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում դեռևս անդամներ չեն ընտրվել։ 

- Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով կազմը փոփոխվելո՞ւ է, թե՞ այն կշարունակի գործել ներկայիս կազմով։ 

- Ներկայում չի քննարկվում Վարչապետի 2022 թվականի հունվարի 27-ի թիվ 111-Ա որոշմամբ հաստատված Սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմը փոփոխելու հարցը: Ինչ վերաբերում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին, ապա պետք է նշել, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում ներկայում անդամներ դեռևս ընտրված չեն: 

-Ե՞րբ է նախատեսվում նիստը, և ի՞նչ հարցեր են քննարկվելու: Ի՞նչ փուլում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը:

- Հայտնում ենք, որ սույն գրությունը ներկայացնելու պահի դրությամբ (փետրվարի 28-ի դրությամբ-խմբ․) առաջիկա նիստի օրվա և դրա օրակարգի վերաբերյալ հաստատված տեղեկատվություն առկա չէ:

Սակայն հավելենք, որ նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքների կազմակերպման մեկնարկը արդեն տրված է: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել