armenpress.am: Ուկրաինայում հրադադարի մասին համաձայնագիրը անխուսափելի է, և այդ ուղղությամբ արդեն բանակցություններ են ընթանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Միշտ պետք է փոխզիջումների գնալ, և, իհարկե, Զելենսկին ստիպված կլինի փոխզիջումների գնալ», – ասել է ԱՄՆ նախագահը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։
Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի հարցով բանակցողներն արդեն սկսել են քննարկել ապագա համաձայնագրի պարամետրերը, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր շփումները գերազանց են։
Թրամփը հավելել է, որ, չնայած բանակցային գործընթացին, ԱՄՆ-ը շարունակում է զենք ուղարկել Ուկրաինա, սակայն հույս ունի, որ «այդ անհրաժեշտությունը շուտով կվերանա»։
«Մենք բոլորս սպասում ենք այս պատերազմի արագ ավարտին, մենք չենք խոսում անվտանգության երաշխիքների մասին»,-եզրափակել է Թրամփը։
comment.count (0)