Կամ մենք ստորագրում ենք պայմանագիրը, կամ դուք դուրս եք գալիս, ձեր ձեռքում ոչ մի ուժեղ խաղաքարտ չկա․ Սպիտակ տանը Թրամփն ու Զելենսկին վիճել են |tert.am|
22:33 - 28 փետրվարի, 2025

Կամ մենք ստորագրում ենք պայմանագիրը, կամ դուք դուրս եք գալիս, ձեր ձեռքում ոչ մի ուժեղ խաղաքարտ չկա․ Սպիտակ տանը Թրամփն ու Զելենսկին վիճել են |tert.am|

tert.am: Սպիտակ տանը թեժ բանավեճ է տեղի ունեցել Զելենսկու և Թրամփի ու Վենսի միջև։ 

«Հրադադարը չի աշխատի, Պուտինի զինվորները վախենում են մեր զինվորներից, երբ մենք բավականաչափ ուժեղ ենք» ,- ասել է Զելենսկին։ 

«Պետք է երախտապարտ լինեք, ձեր ձեռքին խաղաքարտեր չկան, զինվորականներն սպառվում են։  Դուք չեք հարգում ԱՄՆ-ին։ Դուք չեք կարող մեզ ասել՝ ուզում եմ սա, ուզում եմ այն»,- պատասխանել է Թրամփը։

«Մենք այստեղ չենք եկել ձեզ հետ թղթախաղ խաղալու համար»,- պատասխանել է Զելենսկին։

«Կամ մենք ստորագրում ենք պայմանագիրը, կամ դուք դուրս եք գալիս դրանից։ Դուք ուժեղ դիրք չունեք։ Դուք պետք է ձեր երախտագիտությունը հայտնեք մեզ: Բայց չեք անում։ Դա վատ է:

Ձեր ձեռքում ոչ մի ուժեղ խաղաքարտ չկա: Մենք ցանկանում ենք փրկել ձեր երկիրը և դադարեցնել պատերազմը։ Եթե ​​դուք չունենայիք մեր զենքերը, հակամարտությունը կավարտվեր երկու շաբաթում»,-  պատասխանել է Թրամփը։

Թրամփի և Զելենսկու նախատեսված մամուլի ասուլիսը չեղարկվել է։ Զելենսկին հեռացել է Սպիտակ տնից։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել