factor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լավ և արդյունավետ հեռախոսազրույց է ունեցել։
«Մենք երեկ շատ լավ և արդյունավետ քննարկումներ ունեցանք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Շատ լավ հնարավորություն կա, որ այս սարսափելի, արյունալի պատերազմը վերջապես կարող է ավարտվել»,- գրել է Թրամփը իր Truth Social սոցցանցում։
Նա նշել է, որ այս պահին ուկրաինացի հազարավոր զինվորականներ շրջապատված են ռուս զինվորների կողմից և խոցելի դիրքում են։
«Ես խստորեն հորդորել եմ նախագահ Պուտինին խնայել նրանց կյանքը։ Սարսափելի կոտորած կլիներ, որը չէր եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։
comment.count (0)