Ռոնալդ Ռեյգանը պիտի է շուռ գա իր գերեզմանում, երբ ԱՄՆ նախագահն ասում է, որ «վստահում է» Կրեմլին․ Ջոն Բոլթոն
 |factor.am|
10:51 - 01 մարտի, 2025

Ռոնալդ Ռեյգանը պիտի է շուռ գա իր գերեզմանում, երբ ԱՄՆ նախագահն ասում է, որ «վստահում է» Կրեմլին․ Ջոն Բոլթոն |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը X-ում արված գրառմամբ, անդրադարձել է Ռուս-ուկրաինական պատերազմում ԱՄՆ-ի դիրքորոշմանն ու այն ամոթալի է որակել։

«Թրամփը ԱՄՆ-ին դրել է Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի սխալ կողմում, և դա ամոթալի է։ Նա ամեն օր ավելի ու ավելի է դժվարացնում Արևմուտքը կրկին միավորելու գործընթացը։ Նրա պաշտոնավարումից հետո ԱՄՆ-ը պետք է համոզի մեր դաշնակիցներին, որ մենք հուսալի ենք և դեռևս նորմալ ժողովուրդ ենք»,- գրել է Բոլթոնը։

Ապա հրապարակել է  մի հարցազրույց, որտեղ լրագրողի հարցին ի պատասխան ասում է՝ «Ռոնալդ Ռեյգանը պիտի է շուռ գա իր գերեզմանում, երբ ԱՄՆ նախագահն ասում է, որ «վստահում է» Կրեմլին»:

Բոլթոնն անդրադարձել է նաև Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը․ «Թրամփն ու Վենսը հայտարարել են, որ ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի կողքին են։ Սա աղետալի սխալ է Ամերիկայի ազգային անվտանգության համար։ Եվ եկեք պարզ լինենք. Թրամփն ու Վենսն այժմ անձամբ են պատասխանատու այդ քաղաքականության համար: Այս տեսակետը ամերիկացիների մեծամասնությունն ու քաղաքական որևէ կուսակցություն  չի կիսում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել