factor.am: Միջազգային հանրությունն արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպմանը։
BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ եվրոպական երկրների ղեկավարները աջակցություն են հայտնում Ուկրաինային Թրամփի և Զելենսկու անհաջող հանդիպումից հետո:
«Դուք մենակ չեք»,- Ուկրաինային ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:
Պորտուգալիայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում Ռուսաստանն ագրեսոր է, իսկ ուկրաինացիները՝ ագրեսիայի ենթարկված մարդիկ: «Մենք պետք է հարգենք նրանց, ովքեր կռվել են հենց սկզբից»,- ասել է նա:
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասը իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային. «Ուկրաինան Եվրոպան է։
Մենք կանգնած ենք Ուկրաինայի կողքին։ Մենք կուժեղացնենք մեր աջակցությունն Ուկրաինային, որ նրանք կարողանան շարունակել պայքարել ագրեսորի դեմ»։ Այսօր պարզ դարձավ, որ ազատ աշխարհին նոր առաջնորդ է պետք: Մենք պետք է նոր առաջնորդ ունենանք: Մենք ՝ եվրոպացիներս, պետք է ընդունենք այդ մարտահրավերը» ։
Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը մի քանի լեզուներով, այդ թվում՝ ուկրաիներենով, գրել է. «Ուկրաինա, Իսպանիան քեզ հետ է»։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն գրել է. «Ճշմարտությունը պարզ է։ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա։ Ռուսաստանը ագրեսոր է: Ուկրաինան պաշտպանում է իր ազատությունը և մերը։ Մենք աջակցում ենք Ուկրաինային»։
Ուկրաինացի քաղաքական գործիչները աջակցել են Զելենսկուն։ Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը, Սպիտակ տանը Զելենսկու հանդիպումից հետո X-ում անգլերենով գրել է. «Լիակատար աջակցություն նախագահին [ … ] ոչ ոք իրավունք չունի մոռանալ, որ այս պատերազմում Ռուսաստանն ագրեսոր է, իսկ Ուկրաինան ՝ ագրեսիայի զոհ»։
Մոսկվայում ռեժիմի շատ ներկայացուցիչներ ծափահարում են Դոնալդ Թրամփին և Ջեյ Դի Վենսին՝ Ուկրաինայի նախագահին իրենց կողմից ցուցաբերված ընդունելության համար: «Կարծում եմ՝ Զելենսկու ստերից ամենամեծը Սպիտակ տանը արված հայտարարությունն է, որ Կիևի ռեժիմը 2022 թվականին մնացել է միայնակ, առանց աջակցության։ Թե ինչպես Թրամփը և Վենսը զսպեցին և չհարվածեցին այս տականքին, ինքնատիրապետման հրաշք է»,- ասել է Զախարովան:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Լուսանկարում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումն է/ 28/20/2025/SAUL LOEB/AFP Getty-ի միջոցով
comment.count (0)