factor.am: Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ԱՄՆ փոխնախագահը Ջեյմս Դեվիդ Վենսը ծրագրում էր ընտանիքի հետ այցելել Վերմոնտի «Sugarbush Resort» լեռնադահուկային հանգստավայր՝ Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: Սա բողոքի մեծ ալիք է բարձրացրել տեղի բնակիչների շրջանում․ փոխանցում է DW-ն։
Բողոքի ցույցերը տեղի են ունեցել Ուորեն քաղաքում և Ուեյթսֆիլդ գյուղի գլխավոր փողոցում, ինչպես նաև հանգստավայրի լեռնադահուկային լանջերին։ Ցուցարարները պահանջել են Վենսից ուղևորվել Ռուսաստան՝ «Ռուսաստանի հանդեպ իր սիրո պատճառով», քննադատել են նրան և Թրամփին՝ Զելենսկի և ուկրաինացի ժողովրդի նկատմամբ «նվաստացնող» քայլերի համար և պահանջել շարունակել Ուկրաինային աջակցությունը։ Պաստառների վրա գրված էին՝ «Թրամփը ծառայում է Պուտինին» և «Վենսը դավաճան է»։
Ինչպես հայտնում է տեղական Vtdigger հրատարակությունը, շուրջ 3000 ցուցարար է հավաքված եղել։ Վենսը ստիպված է եղել ետ վերադառնալ և տեղափոխվել այլ հյուրանոց։ Ըստ աղբյուրի՝ ցուցարարները հավաքվել էին նույնիսկ այն լանջերի մոտ, որտեղ Վենսը և նրա ընտանիքը դահուկ էին քշում, և ճամբար տեղադրել այնտեղ։
Լուսանկարը՝ Էրիկ Ուորեն/Storyful
comment.count (0)