1lurer.am: Միավորված ազգերի կազմակերպությունը դադարեցրել է ֆինանսական աջակցության ծրագրերը տարբեր երկրների մի շարք շրջաններում՝ հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Անտոնիու Գուտերեշի խոսքով՝ դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի ֆինանսավորման կրճատման պատճառով: Աջակցությունը, մասնավորապես, ուղղվել է պատերազմից կամ բնական աղետներից տուժած անձանց, ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին և այլ ոլորտների:
«Օրինակ՝ Ուկրաինայում 2024 թվականին հումանիտար նախաձեռնություններից օգտվել է 1 միլիոն մարդ»,- նշել է պաշտոնյան:
Գուտերեշը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
Լուսանկարում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ/Մանուել Էլիաս/ՄԱԿ
comment.count (0)