Ուկրաինայի պաշտպանության հետախուզությունը հայտարարություն է տարածել, որ հայկական տեղեկատվական տարածքում, մասնավորապես` Telegram ալիքներում, Ռուսաստանի կողմից տարածվում է կեղծ տեղեկություն՝ նպատակ ունենալով վատթարացնելու ուկրաինա-հայկական ու ուկրաինա-ադրբեջանական հարաբերությունները։
«Հայկական տեղեկատվական տարածքում, մասնավորապես՝ Telegram ալիքներում, տարածվում են կեղծ լուրեր, որոնք մեղադրում են Ուկրաինայի պաշտպանության հետախուզությանը՝ իբր թե փորձելով խթանել Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության բռնկումը:
Ապատեղեկատվությունը ակտիվորեն տարածողները «հիմնավորում» են, որ նոր ադրբեջանա-հայկական պատերազմը կստիպի Ռուսաստանին բացել «երկրորդ ճակատ» և այդպիսով ցրել իր ռազմական ուժերը, ինչը օգտակար կլինի Ուկրաինային։
Տեղեկատվական այս օպերացիան հիմնված է կեղծ զեկույցի վրա, որը իբր թե Ուկրաինայի պաշտպանության հետախուզությունն է հասցեավորել Ուկրաինայի ՊՆ փոխնախարար Իվան Հավրիլյուկին։
Փաստաթուղթը պարունակում էր մի շարք կոպիտ սխալներ («Yvan»՝ Իվանի փոխարեն, «SDR»՝ EDRPOU-ի փոխարեն և այլն) և չէր համապատասխանում Ուկրաինայի պաշտոնական փաստաթղթերի պահանջներին։
Այս տեղեկատվական օպերացիան ուղղված է Ուկրաինային վարկաբեկելուն և ուկրաինա-հայկական ու ուկրաինա-ադրբեջանական հարաբերությունները վատթարացնելուն, ինչը առաջին հերթին շահավետ է ագրեսոր պետություն Ռուսաստանին»,- նշված է հայտարարությունում։
comment.count (0)