Հասարակական կարգը պահպանող և քրեական ոստիկանությունները պետք է առանձին գործեն․ Արթուր Սաքունց
10:19 - 22 օգոստոսի, 2019

Հասարակական կարգը պահպանող և քրեական ոստիկանությունները պետք է առանձին գործեն․ Արթուր Սաքունց

Ամուլսարի համար պայքարի և Ոստիկանության գործողությունների թեմայով քննարկման ժամանակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը նշեց, որ իրենք մի խումբ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից ներկայացրել են դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ առաջարկություններ։

«Ոստիկանության գործունեությունը կարգավորող ամբողջ փաթեթն ենք վերլուծել միջազգային նորմերի տեսանկյունից և այդ փաթեթը ներկայացրել ենք ոստիկանություն՝ այս տարվա մարտից։ Այսինքն այնպես չէ, որ ուղղակի գնահատականներ ենք ներկայացրել, մենք նաև առաջարկություններ ենք ներկայացրել»,- հավելեց Սաքունցը։

Ինչ վերաբերում է հասարակական կարգը պահպանող ոստիկանության և քրեական ոստիկանության՝ պայմանական ասված տարանջատմանը, ապա իրավապաշտպանը շեշտում է, որ ոստիկանության այդ ստորոբաժանումները տարբեր գործառույթներ են իրականացնում և այդ պատճառով պետք է լինեն առանձին և ապաքաղաքական։

«Այդ փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիական և հասարակական շարժումների նկատմամբ ոստիկանությունը օգտագործվել է որպես միջոց։ Անհասականաի է, թե ինչու պետք է հասարակական կարգը պահպանող ոստիկանությունը միասնական լինի քրեական ոստիկանության հետ։ Քրեական ոստիկանության դերը քրեական հանցագործությունների կանխումն է։

Քրեական ոստիկանը ի՞նչ գործ ունի հավաքի տեղում։ Ոստիկանությունը իր ամբողջ սիստեմով քաղաքական իշխանության ենթակա է, այն ինչ՝ պետք է լինի ապաքաղաքական։ Ես չեմ կարծում, որ վարչապետը հրահանգ է տվել, բայց ամեն դեպքում, քանի դեռ այդ կառույցը իր ենթակայության տակ է և որևէ անօրինական գործողություն է անում, ապա ինքնստինքյան պատասխանատվությունը կրում է նա»,- ասաց Սաքուցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել