azatutyun.am: Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը՝ նշելով, որ Ալիևան հանդիպել է Արայիկ Հարությունյանի, Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Արկադի Ղուկասյանի և մյուսների հետ։
Օմբուդսմենը, ըստ ադրբեջանական գործակալության, նշել է, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարանում պահվող Ռուբեն Վարդանյանը և Բակո Սահակյանը հայտարարել են, թե «խտրականության կամ վատ վերաբերմունքի չեն արժանանում, պահման պայմաններից գոհ են, զրկված չեն բժշկական օգնությունից»։ Անկախ աղբյուրներից Ադրբեջանի օմբուդսմենի հայտարարությունները ճշտել հնարավոր չէ։
comment.count (0)