Ռուբեն Վարդանյանը կրկին հրաժարվել է ցուցմունք տալ Բաքվում անցկացված շինծու գործով հերթական դատական նիստին

 |factor.am|
23:04 - 04 մարտի, 2025

Ռուբեն Վարդանյանը կրկին հրաժարվել է ցուցմունք տալ Բաքվում անցկացված շինծու գործով հերթական դատական նիստին |factor.am|

factor.am: Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր կայացել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով դատական նիստը։ 

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստի սկզբում Վարդանյանի պաշտպան Ավրաամ Բերմանը վերաքննիչ բողոքով դիմել է դատարանին և միջնորդել իր պաշտպանյալին տրամադրել ծանուցագիր՝ բացատրելով նրա իրավունքներն ու պարտականությունները, լրացուցիչ պայմաններ ստեղծել գործի նյութերին, այդ թվում՝ դատական նիստի արձանագրությանը ծանոթանալու համար և տրամադրել ռուսերեն թարգմանությամբ նրան որպես մեղադրյալ ներգրավելու արձանագրությունը։ Դատարանը դիտարկել է միջնորդությունը։

Ռուբեն Վարդանյանին կրկին ցուցմունք տալու հնարավորություն է տրվել, սակայն նա հրաժարվել է։ Այնուհետև գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը Վարդանյանին հարցեր է ուղղել մարդասիրական նպատակներով համահիմնադրված և գործող կազմակերպությունների նպատակների ու խնդիրների, Արցախում դրանց իրականացրած ծրագրերի մասին։

Գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով օգնական Թուգայ Ռահիմլին էլ Ռուբեն Վարդանյանին հարցրել է «VoMa» կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովի հետ ունեցած հարաբերությունների, «WhatsApp-ի միջոցով նրանց նամակագրության և ձայնային հաղորդագրությունների և այլնի մասին։

Ռուբեն Վարդանյանն իրեն ուղղված հարցերից որևէ մեկին չի պատասխանել։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 11-ին։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել