Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ հերքելով զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած տեղեկությունները։
«Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»,- ասված է հայտարարությունում։
Նշենք՝ լրատվամիջոցները գրել էին, որ հրաժարականի դիմում է ներկայացրել թե՛ Եղիշե Կիրակոսյանը, թե՛ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը։
«Ինֆոքոմը» փորձեց տեղեկությունը ճշտել նաև Եղիշե Կիրակոսյանից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։
comment.count (0)