Զելենսկին ներկայացրել է խաղաղության համար անհրաժեշտ քայլերը
 |azatutyun.am|
20:47 - 06 մարտի, 2025

Զելենսկին ներկայացրել է խաղաղության համար անհրաժեշտ քայլերը |azatutyun.am|

azatutyun.am: Բրյուսելում Եվրամիության առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Ուկրաինայի նախագահը։

«Ազատության» տրամադրության տակ է հայտնվել այդ ելույթի ամբողջական տեքստը, որտեղ Զելենսկին, մասնավորապես, ասում է․ «Ուզում եմ բոլորիդ տեղեկացնել, որ մեր թիմերը՝ Ուկրաինան ու Ամերիկան վերսկսել են աշխատանքը։ Հուսով ենք, որ հաջորդ շաբաթ բովանդակալից հանդիպում կունենանք»։

Մարտի 6-ի ելույթում Զելենսկին շեշտել է՝ Ուկրաինան պատերազմի առաջին իսկ վայրկյանից խաղաղություն է փնտրում. «Մենք միշտ ասել ենք, որ Ռուսաստանի պատճառով է պատերազմը շարունակվում։ Ուկրաինան ոչ միայն պատրաստ է խաղաղության համար անհրաժեշտ քայլերը ձեռնարկել, այլև մենք առաջարկում ենք, թե որոնք են այդ քայլերը»։

Ըստ Ուկրաինայի առաջնորդի՝ բոլորը պետք է համոզված լինեն, որ Ռուսաստանն ընդունում է պատերազմը դադարեցնելու անհրաժեշտությունը. «Դա կարելի է հաստատել հետևյալ ձևերով՝ ոչ մի հարձակում էներգետիկ և այլ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Հաջորդը՝ կրակի դադարեցում՝ Սև ծովի ավազանում: Վստահության հաստատման միջոց կարող է լինել գերիների ազատ արձակումը»։

Զելենսկին եվրոպացի առաջնորդներին կոչ է արել «շարունակել աջակցել այն դիրքորոշմանը, որ Ուկրաինայի անվտանգության հետ կապված ցանկացած հարց պետք է լուծվի Ուկրաինայի մասնակցությամբ, ողջ Եվրոպայի անվտանգությանն առնչվող ցանկացած հարց պետք է լուծվի Եվրոպայի մասնակցությամբ». «Այն, ինչ ազդում է Եվրոպայի անվտանգության վրա, պետք է լուծվի Եվրոպայի մասնակցությամբ», - նշել է նա:

Ուկրաինայի նախագահը ողջունել է Եվրոպան վերազինելու Եվրահանձնաժողովի ջանքերը․ «Ես կոչ եմ անում զգալի մասը հատկացնել Ուկրաինայում զենքի արտադրությանը. մեր արդյունաբերական կարողություններն ամենաարագն են և ամենաարդյունավետը՝ անվտանգության ներկայիս սպառնալիքներին»:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել