ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Սաուդյան Արաբիայում |azatutyun.am|
10:21 - 07 մարտի, 2025

ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Սաուդյան Արաբիայում |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կհանդիպեն Սաուդյան Արաբիայում: Այս մասին հայտնում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Fox News-ը և Axios-ը։

«Ուկրաինայի և Ամերիկայի խմբերը վերսկսել են աշխատանքը, և մենք հույս ունենք, որ հաջորդ շաբաթ բովանդակալից հանդիպում կունենանք», - X-ում գրել է Ուկրաինայի նախագահը։

Fox News-ի Սպիտակ տան թղթակից Ջեքի Հենրիխն էլ գրել է, որ բանակցությունները կկայանան մարտի 11-ին Էր-Ռիյադում։ Հանդիպմանը կմասնակցեն պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։

Բանակցությունների օրակարգում Ռուսաստանի հետ պատերազմի հրադադարի հաստատման ջանքերն են, հաղորդում է Axios-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ երկու աղբյուրների:

Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգն Արտաքին հարաբերությունների խորհրդում ասել է, որ Թրամփը ձգտում է դադարեցնել բռնությունը, այլ ոչ թե ուկրաինական պատերազմը ներկայացնել որպես մի կողմի հաղթանակ մյուս կողմի նկատմամբ։

Իսկ այն, ինչ եղավ Օվալաձև սենյակում՝ Թրամփի և Զելենսկու հանդիպման ժամանակ, Քելլոգը համարել է երկու կողմերի մոտեցումների և նպատակների տարբերության արդյունք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել