Մանե Թանդիլյանի համար շտապօգնություն են կանչել. նրա մոտ արտահայտված հաճախասրտություն է
 |arm.sputniknews.ru|
17:06 - 03 մարտի, 2025

Մանե Թանդիլյանի համար շտապօգնություն են կանչել. նրա մոտ արտահայտված հաճախասրտություն է |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru:  «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի մոտ, որն արդեն 3-րդ օրն է՝ հացադուլի մեջ է գտնվում, արտահայտված հաճախասրտություն է՝ սրտխփոցով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մաին ասաց նրա ընկերն ու բժիշկը` Կարեն Մաթևոսյանը։

Մարտի 1-ին հայտնի դարձավ, որ Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսում` ի պաշտպանություն Բաքվում ապօրինի դատվող հայերի, իր այդ քայլով կոչ անելով նաև Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։

«Հաճախասրտությունը պարբերաբար կրկնվում է բարձր թվերի վրա։ Առավոտյան ինքներս կառավարեցինք, բայց քիչ առաջ ստիպված եղանք շտապօգնություն հրավիրել, սիրտը հետազոտեցինք»,- նշեց Մաթևոսյանը։

Այս պահին Թանդիլյանի վիճակը կարգավորված է, սակայն ընկերներն անհանգստացած են նրա առողջական վիճակով։ Մաթևոսյանի խոսքով՝ արդեն հացադուլի օրերի ազդեցությունն է արտահայտվում, սակայն Թանդիլյանն այս պահին չի դիտարկում հացադուլը դադարեցնելու հարցը։

Հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:

Փետրվարի 26-ին, հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19-ից հացադուլ է սկսել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել