Առաջիկայում սպասում ենք Իրանի ԱԳ նախարարի այցը Հայաստան․ Արարատ Միրզոյան
 |factor.am|
13:13 - 14 մարտի, 2025

Առաջիկայում սպասում ենք Իրանի ԱԳ նախարարի այցը Հայաստան․ Արարատ Միրզոյան |factor.am|

factor.am: «Առաջիկայում սպասում ենք Իրանի ԱԳ նախարար Աբասս Արաղչիի այցը Հայաստան»,- այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Իրանի հետ հարաբերությունների մասին խոսելիս Միրզոյանը նշեց, որ Իրանի հետ հարաբերություններւ կարևոր են հայկական կողմի համար։

Հիշեցնենք, որ նախորդ տարի հոկտեմբերի 18-ին Ստամբուլում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում էր ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ:

Հանդիպումը կայացել էր «3+3» խորհրդակցական հարթակի նախարարական հանդիպման շրջանակներում։ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել էին երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ուղղված օրակարգային հարցեր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել