Չեռնոգորիան ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը |armenpress.am|
18:24 - 14 մարտի, 2025

Չեռնոգորիան ողջունել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը՝ այն համարելով կարևոր քայլ տարածաշրջանային, եվրոպական և գլոբալ անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

«Չեռնոգորիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը: Սա մեծ ներդրում է տարածաշրջանի կայունության և եվրոպական ու համաշխարհային անվտանգության գործում։ Չեռնոգորիան հույս ունի ամրապնդել գործընկերային հարաբերությունները երկու բարեկամ երկրների հետ և սերտ համագործակցել նրանց հետ՝ խաղաղության, անվտանգության, կայունության և տնտեսական բարգավաճման նպատակներին հասնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝նշվում է նախարարության X-ի միկրոբլոգում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել