Թրամփը դադարեցրել է «Ազատության» ֆինանսավորումը, «Ամերիկայի ձայնի» աշխատակիցներին ուղարկել վճարովի արձակուրդի 
 |civilnet.am|
10:07 - 16 մարտի, 2025

Թրամփը դադարեցրել է «Ազատության» ֆինանսավորումը, «Ամերիկայի ձայնի» աշխատակիցներին ուղարկել վճարովի արձակուրդի |civilnet.am|

civilnet.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը էական կրճատումների է հանգեցրել ԱՄՆ Գլոբալ լրատվության գործակալությունում (USAGM)։ «Ամերիկայի ձայնի» (VOA) աշխատակիցներն ուղարկվել են վճարովի արձակուրդի, իսկ ամերիկյան ֆինանսավորմամբ գործող միջազգային երկու խոշոր հեռարձակողների՝ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի և «Ազատ Ասիա» ռադիոկայանի ֆինանսավորումը դադարեցվել է, հաղորդում է Reuters-ը։

«Ամերիկայի ձայնի» աշխատակիցները ստացել են ներքին նամակներ, որոնցում հրահանգվում է չայցելել աշխատավայր և մուտք չգործել ներքին համակարգեր։ Տուժած աշխատակիցների թիվը դեռ հայտնի չէ։ Միևնույն ժամանակ, USAGM-ը պաշտոնապես դադարեցրել է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը, ինչպես նաև «Ազատ Ասիա» ռադիոկայանի ֆինանսավորումը, որը լրատվական գործունեություն էր իրականացնում Չինաստանի և Հյուսիսային Կորեայի համար։

Թրամփի հրամանագրով USAGM-ին ու ևս վեց դաշնային գործակալությունների հանձնարարվել է կրճատել գործունեությունը՝ հասցնելով այն օրենքով սահմանված նվազագույնի՝ պետական ապարատը կրճատելու նպատակով։ Հրամանագիրը թիրախավորում է նաև այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են Վուդրո Վիլսոնի միջազգային գիտնականների կենտրոնը, Թանգարանների և գրադարանների ծառայությունների ինստիտուտը և Փոքրամասնությունների բիզնեսի զարգացման գործակալությունը՝ պահանջելով վերացնել բոլոր ոչ օրենսդրական գործառույթները և համապատասխանաբար կրճատել անձնակազմը։

Նախկին հաղորդավար և Թրամփի ակտիվ աջակից Կարի Լեյքը նշանակվել է «Ամերիկայի ձայնի» նոր տնօրեն։ Լեյքը, որը հաճախ է քննադատել առաջատար լրատվամիջոցներին Թրամփի հանդեպ ենթադրյալ կողմնակալության համար, կոչ է արել «Ամերիկայի ձայնի» աշխատակիցներին ստուգել իրենց էլփոստը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարը՝ Win McNamee/Getty Images


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել