Sabah. Ոստիկանությունը Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի ձերբակալության օրդեր է տվել |news.am|
09:44 - 19 մարտի, 2025

Sabah. Ոստիկանությունը Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի ձերբակալության օրդեր է տվել |news.am|

news.am: Իրավապահները Ստամբուլում լայնածավալ գործողություն են սկսել, ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին կալանավորելու հրաման է տրվել, գրում է Sabah թերթը։

«Վերջին լուր. Ստամբուլի մայրաքաղաքի քաղաքապետարանում լայնածավալ կոռուպցիոն գործողություն է սկսվել, որի շրջանակում քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի և նրա մամուլի խորհրդական Մուրադ Օնգյունի ձերբակալության օրդեր է տրվել», - հայտնում է պարբերականը։
Ստամբուլի համալսարանը երկուշաբթի որոշել է հետ կանչել Իմամօղլուի դիպլոմը՝ երկրի գլխավոր դատախազի խնդրանքով: Դա կխոչընդոտի նրան առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում։
Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր դատախազությունը հարցում էր ուղարկել Ստամբուլի համալսարան՝ ստուգելու Իմամօղլուի բիզնեսի կառավարման դիպլոմի իսկությունն ու օրինականությունը։ Իրավապահ մարմինների աշխատակիցները սկսել են կասկածել Իմամօղլուի՝ Հյուսիսային Կիպրոսի համալսարանից Ստամբուլ տեղափոխվելու ժամանակ հնարավոր խախտումների մասին, քանի որ կղզու ուսումնական հաստատությունն այն ժամանակ պաշտոնապես ճանաչված չէր Թուրքիայի կողմից։ Ինքը՝ Իմամօղլուն, ցուցմունք է տվել այս գործով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել