factor.am: Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան հայտարարել է, որ իշխանությունները հայտնաբերել և միջոցներ են ձեռնարկել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո սոցիալական ցանցերում «սադրիչ գրառումների դեմ»։ Բացահայտված 261 կասկածյալներից 37-ը բերման են ենթարկվել, գրում է Turkiye today-ը։
«Այն բանից հետո, երբ Ստամբուլի Գլխավոր դատախազությունը 106 կասկածյալների, այդ թվում՝ Ստամբուլի քաղաքապետի նկատմամբ ձերբակալելու հրամաններ արձակեց, որոշ սոցիալական մեդիա էջերում հայտնաբերվել է սադրիչ բովանդակություն, որը դասակարգվել է որպես «ատելության և թշնամանքի հրահրում» և «հանցագործության սադրանք»։ Հայտնաբերվել են 261 օգտահաշիվների տերեր, այդ թվում՝ 62-ը՝ արտասահմանում: Կիբերհանցագործությունների դեմ պայքարի վարչության և Անվտանգության տնօրինության համակարգված ջանքերի արդյունքում ձերբակալվել է 37 կասկածյալ, մնացած անձանց հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»,- ասել է Երլիքայան։
Իշխանությունները նշում են, որ ձերբակալումների պահից մինչև 2025 թվականի մարտի 20-ի առավոտյան ժամը 06:00-ն X-ում տարածվել է գործի հետ կապված 18,647,269 գրառում: Հետազոտությունները պարզել են, որ այս գրառումների 66%-ը անձնական հաշիվներից են, 34%-ը՝ բոտային հաշիվներից։ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել է ահաբեկչության, կոռուպցիայի և կաշառակերության մեղադրանքների հետաքննության շրջանակում։
Նա համարվում է Թուրքիայի նախագահՌեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը առաջիկա նախագահական ընտրություններում։ Նախօրեին Թուրքիայի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ էին դուրս եկել բողոքի ակցիաների՝ հաջակցություն Իմամօղլուի։
comment.count (0)