Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական շարժմանը
17:33 - 21 մարտի, 2025

Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական շարժմանը

Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական շարժմանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: 

««Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում մարտի 22-ին ժամը 20:30-21:30-ը կանջատվի Երևանի հիմնական փողոցների և «Երքաղլույս» ՓԲԸ կողմից սպասարկվող մյուս հանրային վայրերի արտաքին լուսավորությունը»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

Աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժումը ոգեշնչում և միավորում է միլիոնավոր մարդկանց՝ Երկիր մոլորակի պահպանության համար լուծումներ գտնելու և միջոցներ ձեռնարկելու գործում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել