Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։ Մինչ այդ նա զբաղեցնում էր թաղապետի տեղակալի պաշտոնը։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Հիշեցնենք, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի լիազորությունները դադարեվել են այն բանից հետո, երբ մայիսի 1-ին Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում ծեծկռտուք էր տեղի ունեցել, որին մասնակցել էր նաև թաղապետը՝ հարվածներ հասցնելով ակտիվիստ Արթուր Չախոյանին։ Դեպքի առիթվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 6 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպին, ասել էր․ «Բռնության որևէ ձև, լինի ֆիզիկական, խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է»։
comment.count (0)