Թուրքիայի իշխանությունները շաբաթ օրը մի քանի քաղաքներում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ բողոքի ցույցերի ընթացքում 343 մարդու են ձերբակալել, ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ հայտնել է Թուրքիայի ՆԳՆ-ն։
Ցույցեր են տեղի ունեցել ավելի քան մեկ տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ Թուրքիայի ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում։
Հայտարարությունում նաև ասվում է, որ ձերբակալությունները կատարվել են «հասարակական կարգի խախտումը» կանխելու համար և նախազգուշացրել՝ իշխանությունները չեն հանդուրժի «քաոսն ու սադրանքը»:
Լուսանկարը՝ Ումիթ Բեքթաշ/Reuters
comment.count (0)