Ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը այլևս չի լինի Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Այս մասին մարտի 22-ին հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպին՝ Թբիլիսիում տեղի ունեցող նախախաղաային մամուլի ասուլիսի ժամանակ։
Ըստ նրա Հրանտ-Լեոն Ռանոսը մոտեցել է մարզչին և ուլտիմատում դրել․ կամ նա լինում է մեկնարկային կազմում, կամ չի խաղում հավաքականում։ Վան՛տ Սխիպը որոշում է կայացրել հեռացնել նրան ընտրանու կազմից։
«Չի կարող լինել այնպիսի ֆուտբոլիստ, որը կարող է իրեն վեր դասել թիմային շահերից»,– նշել է մարզիչը հավելելով, որ իր կարիերայում նման դեպք չի եղել, որ որևիցե ֆուտբոլիստ մոտենա նրան և այդպիսի առաջարկ անի։
Հիշեցնենք, որ ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի թիմը կմրցի Վրաստանի թիմի հետ։
Հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին և կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին։
Նշենք նաև, որ մարտի 20-ին Երևանում Հայաստանի թիմը 0։3 հաշվով պարտվեց Վրաստանի թիմին։
comment.count (0)