factor.am: Մարտի 20-ին Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ կարմիրբերետավորները Հայաստան-Վրաստան խաղի ժամանակ 4 անձի հեռացրել են տրիբունայից։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը factor.am-ի հետ զրույցում նշելով, որ ոստիկանները հեռացրել են նրանց հնարավոր միջադեպը կանխելու համար։ Մամուլի քարտուղարը նաև նշել է, որ նրանց բերման չեն ենթարկել:
Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպման երկրորդ խաղակեսում իրավիճակը լարվել էր տրիբունայում: Երեկ համացանցում կադրեր են տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են կարմիրբերետավորները տրիբունայից հեռացնում հայ երկրպագուների:
Նշենք, որ հանդիպման ընթացքում հայ ֆուտբոլասերները վանկարկում էին` «Մելիքբեկյան, հեռացի´ր», «Հրաժարականն անխուսափելի է»:
comment.count (0)