Թրամփը հայտարարել է Ուկրաինայի հետ օգտակար հանածոների հարցով համաձայնության ձեռքբերման մասին
22:09 - 24 մարտի, 2025

Թրամփը հայտարարել է Ուկրաինայի հետ օգտակար հանածոների հարցով համաձայնության ձեռքբերման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ուկրաինայի հետ օգտակար հանածոների հետ կապված գործարքի հարցով պայմանավորվածությունների ձեռքբերման մասին․ շուտով ակնկալվում է ստորագրումը։

«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել օգտակար հանածոների հարցով ․․․ շուտով կստորագրենք»,- Թրամփի խոսքերն է մեջբերել Reuters-ը։

Թրամփը հայտարարել է, որ Էր-Ռիադում ընթացող բանակցությունների ժամանակ քննարկվում են տարածքային հարցեր, Ուկրաինայում հնարավոր սահմանազատման գծերը։ Նա նաև նշել է, որ կողմերը քննարկում են ԱՄՆ կողմից Ուկրաինայի ԱԷԿ -ի նկատմամբ հնարավոր վերահսկողության հարցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել