Մեկնարկել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների առանձնազրույցը
12:20 - 25 մարտի, 2025

Մեկնարկել է Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների առանձնազրույցը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի առանձնազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: 

Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել մարտի 24-ին։ Երկու երկրների ԱԳ նախարարները քննարկում են ունեցել աշխատանքային ընթրիքի ձևաչափով:  

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել