Հայաստանն ու Իրանը մոտ են բեռնատարների դիզվառելիքի թանկացմամբ պայմանավորված խնդրի լուծմանը |armenpress.am|
15:50 - 25 մարտի, 2025

Հայաստանն ու Իրանը մոտ են բեռնատարների դիզվառելիքի թանկացմամբ պայմանավորված խնդրի լուծմանը |armenpress.am|

armenpress.am: v class="w-full prose dark:prose-invert prose-base prose-slate prose-a:text-blue-600 prose-blockquote:relative prose-blockquote:my-14 prose-blockquote:border-0 prose-blockquote:pl-6 prose-blockquote:font-heading prose-blockquote:text-lg prose-blockquote:italic prose-figcaption:text-sm prose-figcaption:text-slate-400 prose-strong:leading-[unset] mt-7">

Հայաստանն ու Իրանը մոտ են սահմանին  բեռնատարների դիզվառելիքի թանկացմամբ պայմանավորված խնդրի լուծմանը: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Իրանի ԱԳ նախարարի հետ Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք այս այցի ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են վերոնշյալ խնդիրը: 

«Աշխատանքներ այդ ուղղությամբ տարվել են, մասնագիտական խումբ է աշխատել: Մենք ունենք մոտավոր բանաձև, որը երկու երկրների բեռնափոխադրողների, վարորդների համար էլ որոշակի պարզեցումներ, հարմարավետություն կառաջարկի: Այժմ մենք շատ մոտ ենք վերջնականացմանը, առաջիկայում կհանրայնացնդենք»,- նշեց Արարատ Միրզոյանը: 

Իրանի ԱԳ նախարարը հավելեց, որ Հայաստանի գործընկերոջ հետ զրույցի ժամանակ պայմանավորվել են՝ բեռնատարների և վարորդների համար ճանապարհը պետք է լինի հեշտ, ծախսերը պետք է նվազեն՝ հնարավորություն ընձեռելով, որ Հայաստանի և իրանի միջև բեռնափոխադրումներն ակտիվանան: 

 Իրանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել մարտի 24-ին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել