azatutyun.am: Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնել են հրադադար հաստատել Սև ծովում՝ նավագնացությունն ապահովելու համար, հայտարարել է Սպիտակ տունը։ Ըստ հաղորդագրության, երկու կողմերը պայմանավորվել են ապահովել քաղաքացիական նավերի անվտանգությունը, դադարեցնել բռնությունը և կանխել առևտրային նավերի օգտագործումը ռազմական նպատակներով։
Վաշինգտոնը պատրաստ է շարունակել աջակցությունը ռազմագերիների փոխանակման, քաղաքացիական անձանց ազատ արձակման հարցերում, նշված է հայտարարությունում։
Կողմերը նաև միջոցներ են նախապատրաստում ռուսական և ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հարձակումներն արգելող պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար։
Հայտարարությունից առաջ՝ վցերջին երեք օրերին, Միացյալ Նահանգների ներկայացուցիչների առանձին-առանձին բանակցություններ էին անցկացնում ռուս և ուկրաինացի բանակցողների հետ։
Ուկրաինացիները հայտարարել են, որ կթույլատրեն ռուսական ռազմածովային նավերի մուտքը Սև ծովի արևելյան հատված: Եթե ռուսական ռազմանավերը հայտնվեն արևմտյան կեսում, Ուկրաինան կօգտվի ինքնապաշտպանության իրավունքից։
Ռուսական կողմն ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցություններից հետո համատեղ հայտարարություն չի լինելու՝ Ուկրաինայի դիրքորոշման պատճառով։ Մոսկվան այլ մանրամասներ չի հայտնել։
comment.count (0)