Մոտ մեկ ժամ առաջ Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Մեր քաղաքը» դաշինքը հաղորդագրություն էր տարածել, որ համայնքի ղեկավարի թեկնածու Մարտուն Գրիգորյանի թիմակցին առևանգել են։
«Քաղաքացիական հագուստով անհայտ անձինք բռնի ուժով առևանգել են մեր ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին։
Ըստ ականատեսների՝ նրա հետ եղել է ևս մի կին։ Այս պահին չենք տիրապետում որևէ տեղեկատվության։ Դիմում ենք իրավապահ մարմիններին»,- ասվում էր դաշինքի հաղորդագրությունում։
Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են կոմիտեի աշխատակիցների կողմից` հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով:
comment.count (0)