Ձերբակալված Անահիտ Խալաթյանին գաղտնի տեղափոխել են Երևան՝ առանց պաշտպանին տեղյակ պահելու․ իրավապաշտպան
20:32 - 30 մարտի, 2025

Ձերբակալված Անահիտ Խալաթյանին գաղտնի տեղափոխել են Երևան՝ առանց պաշտպանին տեղյակ պահելու․ իրավապաշտպան

Ձերբակալված Անահիտ Խալաթյանին գաղտնի տեղափոխել են Երևան՝ առանց պաշտպանին տեղյակ պահելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը:

«Հակակոռուպցիոն կոմիտեն մանր ժուլիկություններ է սկսել։ Ձերբակալված Անահիտ Խալաթյանի պաշտպանին Հակակոռուպցիոնը նախ խոստացավ քննիչի Գյումրի ժամանելուն պես տեղեկացնել:

Կանխատեսելով, որ ստելու են, պաշտպանը կրկին այցելեց Շիրակի մարզի քրեական ոստիկանություն, որտեղ պահվում էր տիկին Անահիտը: Այցելությամբ պարզվեց, որ քննիչն արդեն ժամանել է: Այս անգամ քննիչը խոստացավ նյութերին ծանոթանալուց անմիջապես հետո հրավիրել պաշտպանին: Նորից կանխատեսելով, որ սուտը շարունակվելու է պաշտպանը կրկին այցելեց Շիրակի մարզային ոստիկանություն: Այս անգամ պարզվեց, որ տիկին Անահիտին գաղտնի տեղափոխել են Երևան:

Ահա այն փաստը, որ այս ձերբակալման համար չկա որւեէ հիմք, այլապես այդ կառույցը չէր դիմի նիկոլիզմին:

Արդեն հասնում եմ Երևան»:

Ավելի վաղ «Մեր քաղաքը» դաշինքը, որի ցուցակը Գյումրու ՏԻՄ արտահերթ ընտրություններում գլխավորում է Մարտուն Գրիգորյանը, հայտարարել է, որ «քաղաքացիական հագուստով անհայտ անձինք բռնի ուժով առևանգել են իրենց ավագանու անդամության թեկնածու Անահիտ Խալաթյանին»։

Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ «Մեր քաղաքը» դաշինքը ավագանի անդամի թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են կոմիտեի աշխատակիցների կողմից հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել