factor.am: Երևան-Աշտարակ ճանապարհը շուրջ 2 ժամ փակ պահելուց հետո Կոտայքի մարզի Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները այն բացեցին՝ պայմանով, որ վաղն իրենց Կառավարությունում ընդունելու են։ Այս մասին Factor.am-ին հայտնեց համայնքի բնակիչներից Սերգո Հովհաննիսյանը։
Նրա փոխանցմամբ՝ վաղն իրենց պահանջների վերաբերյալ դիմում են հանձնելու թե՛ Կառավարությանը, թե՛ Երևանի քաղաքապետարանին։
«Երևան քաղաքը ավարտվում է հենց այստեղ, մենք պահանջում ենք, որ 25 համարի ավտոբուսը հասնի Երևան- Աշտարակ ճանապարհի սկզբնամաս։ Եթե մեր պահանջը չիրականացնեն, ավելի մեծ թափով ենք բողոքի ակցիաներ իրականացնելու»,- բնակիչների պահանջը փոխանցեց Հովհաննիսյանը։
Նշենք, որ վաղ առավոտյան գյուղացիները փակել էին Երևան- Աշտարակ ճանապարհը՝ պահանջելով, որ 25 և 59 համարների ավտոբուսները չհանվեն երթուղուց։ Նրանք նաև հանդիպում էին պահանջում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Կոտայքի մարզպետի հետ։
comment.count (0)