ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ (այն ժամանակ ՔՊ պատգամավոր, այժմ՝ անկուսակցական) միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանին Դատարանը մեղավոր է ճանաչել խուլիգանության հոդվածով, իսկ մյուս հոդվածով՝ ատելության խոսք, Դատարանը կայացրել է արդարացման վճիռ։
Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Նրա խոսքով՝ Սամվել Վարդանյանի նկատմամբ ազատազրկում չի նշանակվի, քանի որ այն արարքը, որի համար մեղավոր է ճանաչվել, ոչ մեծ ծանրության է և Քր․ օրենսգրքի մեկ այլ հոդվածի համաձայն՝ առաջին անգամ ոչ մեծ ծանրության արարք կատարելու դեպքում արգելվում է նշանակել ազատազրկում։
Մելիքյանը նշեց, որ անպայման բողոքարկելու են Դատարանի այն վճիռը, որով Վարդանյանը մեղավոր է ճանաչվել։
comment.count (0)