ԱՄՆ-ն անհանգստացած է Ուկրաինայում ՌԴ կողմից Չինաստանի մասնակցության մասին հաղորդումներից
 |azatutyun.am|
09:03 - 09 ապրիլի, 2025

ԱՄՆ-ն անհանգստացած է Ուկրաինայում ՌԴ կողմից Չինաստանի մասնակցության մասին հաղորդումներից |azatutyun.am|

azatutyun.am: Վաշինգտոնն անհանգստացած է Ուկրաինայում ռազմական գործողություններին Ռուսաստանի կողմից չինացիների մասնակցության մասին հաղորդումներով, երեքշաբթի ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Այս պատերազմում Չինաստանը Ռուսաստանի հիմնական հանցակիցն է։ Չինաստանը մատակարարում է երկակի նշանակության ապրանքների (նավիգացիոն սարքեր, կիսահաղորդիչներ, ինքնաթիռների բաղադրիչներ) գրեթե 80 տոկոսը, որոնք Ռուսաստանին հարկավոր են պատերազմը շարունակելու համար», - հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թեմմի Բրյուսը՝ շեշտելով՝ այս երկու միջուկային տերությունների միջև համագործակցության շարունակությունը միայն կխորացնի միջազգային անկայունությունը։

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ երկրի արևելքում Ռուսաստանի կողմից նաև չինացիներ են կռվում։ Զելենսկու խոսքով՝ օրերս ուկրաինացի զինվորականները երկու չինացի զինվորականների են գերեվարել։

Ուկրաինայի նախագահն ասել է, որ այդպիսով Չինաստանը դարձել է երրորդ պետությունը Իրանից և Հյուսիսային Կորեայից հետո, որ անթաքույց աջակցություն է ցուցաբերում Մոսկվային։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել