Չինաստանը հերքում է ուկրաինական պատերազմին իր զինվորների մասնակցության մասին պնդումը
 |azatutyun.am|
17:15 - 09 ապրիլի, 2025

Չինաստանը հերքում է ուկրաինական պատերազմին իր զինվորների մասնակցության մասին պնդումը |azatutyun.am|

azatutyun.am: Չինաստանը հերքում է պաշտոնական Կիևի մեղադրանքները՝ հայտարարելով, որ իր զինվորականներին Ուկրաինայի դեմ պատերազմելու չի ուղարկել։

«Չինաստանի կառավարությունն իր քաղաքացիներից միշտ պահանջել է հեռու մնալ զինված հակամարտության գոտուց [Ուկրաինայում], խուսափել ցանկացած ձևի ներգրավվածությունից, մասնավորապես, զերծ մնալ որևէ կողմի ռազմական գործողություններին մասնակցելուց», - հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լին Ցզյանը։

Երկուշաբթի օրն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ ուկրաինական զորքերը Չինաստանի երկու քաղաքացու են գերեվարել, որոնք մասնակցում էին ռուսական զորքի ռազմական գործողություններին։ Զելենսկու խոսքով՝ ինքը տեղեկություններ ունի, որ ռուսական զորամասերում «երկուսից շատ ավելի» չինացի կա։

Վաշինգտոնը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում ռազմական գործողություններին Ռուսաստանի կողմից չինացիների մասնակցության մասին հաղորդումներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել