factor.am: Չինաստանը պատրաստվում է նոր գլուխ բացել իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Համաշխարհային առևտրի քարտեզը վերաձևավորվում է։ Չինաստանը պատրաստվում է Հայաստանին ներառել իր տրանսպորտային ցանցում՝ կատարելով ևս մեկ ուշագրավ քայլ իր պատմական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում։ Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը Երևանին նախագծում ներառելու մասին առաջին անգամ հայտարարել է թուրքական Turkiye gazetesi-ն տված հարցազրույցում։
Մին Չենն ասել է, որ Պեկինը ծրագրում է Հայաստանին, որը ներկայացրել է որպես «աշխարհի խաչմերուկ», ավելի ակտիվորեն ներգրավել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ։ Նա նշել է, որ Չինաստանը շուտով համաձայնագիր կստորագրի Երևանի հետ տրանսպորտի ոլորտում, և որ այդ նախագծերը կփոխեն Հարավային Կովկասի տնտեսական քարտեզը։
Դիվանագետը նաև ուշագրավ հայտարարություններ է արել Թուրքիա-Չինաստան հարաբերությունների մասին՝ Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը, տնտեսական ներուժը և դերը Միջին միջանցքում որակելով որպես «անփոխարինելի»։ Նա նշել է, որ Թուրքիան և Չինաստանը «հին Մետաքսի ճանապարհի ժառանգությամբ ձևավորված իրենց բարեկամությունը վերածել են ռազմավարական գործընկերության»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)