ԵՄ խորհուրդը հաստատել է ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերի առաջին փաթեթը
 |1lurer.am|
20:20 - 09 ապրիլի, 2025

ԵՄ խորհուրդը հաստատել է ԱՄՆ-ի դեմ մաքսատուրքերի առաջին փաթեթը |1lurer.am|

1lurer.am: ԵՄ երկրները համաձայնության են եկել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար պատասխան մաքսատուրքերի առաջին ալիքի հարցում:

«Եվրամիության երկրները կողմ են քվեարկել ԱՄՆ-ի դեմ առևտրային հակազդեցության միջոցներ մտցնելու Եվրահանձնաժողովի առաջարկին»,- ասվում է հայտարարության մեջ։ Փաստաթղթում ընդգծվում է, որ այդ մաքսատուրքերը սահմանվում են ի պատասխան «ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի մաքսատուրքերի» առաջին բլոկի, և «կսկսեն գանձվել ապրիլի 15-ից»։

Bloomberg-ի տվյալներով՝ տուրքերը կվերաբերեն 21 մլրդ եվրո արժողությամբ ԱՄՆ ներմուծմանը։ Եվրահանձնաժողովը ավելի վաղ հայտարարել էր, որ մաքսատուրքերի հաջորդ փուլն ուժի մեջ կմտնի մայիսի 15-ին:

Միջոցառումները կվերաբերեն գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքներին, ինչպիսիք են սոյայի հատիկները, միսը, ծխախոտը, երկաթը, պողպատը և ալյումինը, ինչպես նաև ԱՄՆ-ի խորհրդանշական ապրանքները, ներառյալ՝ Harley-Davidson մոտոցիկլետները և Levi Strauss ջինսերը:

Սրանք Եվրոպայի առաջին պատասխան միջոցներն են ամբողջ աշխարհում առևտրային գործընկերների դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած միջոցների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել