Ստամբուլի դատարանը մերժել է քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ազատ արձակելու պահանջով բողոքը
 |tert.am|
20:25 - 14 ապրիլի, 2025

Ստամբուլի դատարանը մերժել է քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին ազատ արձակելու պահանջով բողոքը |tert.am|

tert.am: Թուրքիայի արդարադատությունը մերժել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին բանտից ազատ արձակելու դիմումը՝ մինչև նրա դատավարության արդյունքները։ Այս մասին  հայտնում է Anadolu գործակալությունը։

Իմամօղլուի շահերը ներկայացնող փաստաբանների պնդմամբ՝ նրա նկատմամբ հետաքննությունն իրականացվել է իրավական նորմերի խախտմամբ։ Ամեն դեպքում Ստամբուլի առաջին ատյանի քրեական դատարանը որոշում է ընդունել, որ Իմամօղլուի կալանքը կշարունակվի։

Նշենք, որ  Իմամօղլուն, ով համարվում է  Էրդողանի ավելի քան երկու տասնամյակ իշխանության գլխավոր մրցակիցը, կալանավորվել է մարտի 19-ին և չորս օր անց պաշտոնապես բանտարկվել՝ կոռուպցիայի մեղադրանքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել