Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության՝ համընդհանուր հայտարարգրման համակարգը չեղարկելուն ուղղված նախագիծը չընդգրկվեց ԱԺ հերթական նիստի օրակարգում:
Քվեարկությունը բաշխվեց հետևյալ կերպ՝ 27 կողմ, 59 դեմ, 1 ձեռնպահ ձայներով:
Մինչ քվեարկությունը ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնել էր, որ իրենք դեմ են քվեարկելու նախագիծը օրակարգում ներառելուն:
Հիշեցնենք, որ Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի կիրառությունը չեղարկելու համապատասխան օրենքի նախագծի նախաձեռնությամբ հանդես էր եկել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը: ՀՀ կառավարությունը չեղարկման այս առաջարկությունը «սկզբունքորեն անընդունելի» էր համարել:
Այսօր ԱԺ նիստի սկզբում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, արձագանքելով ՔՊ-ի՝ նախագծին դեմ քվեարկելու հայտարարությանը, դիմելով քաղաքացիներին, նշել էր. «Սիրելի՛ հայրենակիցներ, ձեզ խաբում են, այս նախագիծը ոչ թե եկամուտների պատկերը ճշտելու նպատակ է հետապնդում, այլ հավելյալ հարկեր մտցնելու նպատակ»:
Այս հայտարարությունից հետո ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էր արձագանքել. «Ընդդիմության նպատակը մեկն է. այնպես անել, որ հնարավորինս քիչ քաղաքացի կարողանա օգտվել սոցիալական կրեդիտներից, որոնք հնարավոր է լինում ստանալ այս նախաձեռնությամբ»:
comment.count (0)