Հրադադարից հետո ռազմական գործողությունները վերսկսվել են. Պուտին
 |azatutyun.am|
19:26 - 21 ապրիլի, 2025

Հրադադարից հետո ռազմական գործողությունները վերսկսվել են. Պուտին |azatutyun.am|

azatutyun.am: Զատկական հրադադարից հետո ռազմական գործողությունները ուկրաինական ուժերի հետ վերսկսվել են, Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում այսօր հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ Մոսկվայի նախաձեռնությամբ հայտարարված հրադադարի ընթացքում մարտական գործողությունների ինտենսիվությունը նվազել է, սակայն ուկրաինական կողմը կրակն ամբողջությամբ չի դադարեցրել։

«Ուկրաինական կողմից հրադադարի 4900 խախտում է եղել։ Դրանց թվում են անօդաչու թռչող սարքերի վեց հարձակում և հարվածի 90 դեպք, ինչպես նաև 1400 հրետակոծություն»,- նշել է Պուտինը։

Լուսանկարը՝ Լուսանկարը՝ Ռոման Պիլիպեյ/ AFP։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել