Բաքվի դատարանը ազատազրկման է դատապարտել Էմին Գասիմզադեին՝ «Հայաստանի օգտին լրտեսության» համար
 |azatutyun.am|
20:24 - 23 ապրիլի, 2025

Բաքվի դատարանը ազատազրկման է դատապարտել Էմին Գասիմզադեին՝ «Հայաստանի օգտին լրտեսության» համար |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 15 տարվա ազատազրկման է դատապարտել Էմին Գասիմզադեին՝ դավաճանության ու Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով:

Մեղադրական եզրակացությունը պնդում է, թե ադրբեջանցին սոցիալական ցանցերի միջոցով գաղտնի կապեր է հաստատել Հայաստանի պաշտոնական կառույցների հետ և նրանց փոխանցել տեղեկություններ՝ Ադրբեջանի պետական անվտանգության և շահերի դեմ։

Դատելով գործից, դեպքը տեղի է ունեցել Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակումից հետո, քանի որ Գասիմզադեն, ըստ դատախազության, իր հայաստանցի պատվիրատուներին լուսանկարներ և այլ տեղեկություններ է ուղարկել Շուշիից ու այլ շրջաններից։

Ադրբեջանում չկան անկախ լրատվամիջոցներ, որոնք կփոխանցեին Գասիմզադեի դիրքորոշումը առաջադրված մեղադրանքների վերաբերյալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել