Նոր Նորքի թաղապետարանում ծեծել են Արթուր Չախոյանին
12:05 - 30 ապրիլի, 2025

Նոր Նորքի թաղապետարանում ծեծել են Արթուր Չախոյանին

Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել։

Քաղաքացի Արթուր Չախոյանը խաղահրապարակի կառուցման թեմայով զրուցելու համար ցանկանում էր հանդիպել թաղապետին։ 

Աշխատակիցներից մեկն ասաց՝ հանրային քննարկումից հետո առանց տեսխացիկների կխոսեն, ապա, դիմելով Չախոյանին, ասաց՝ «դու լավ տղա չես», ինչին ի պատասխան՝ Չախոյանն էլ ասաց՝ «դո՛ւ լավ տղա չես»։ Այս արտահայտությունից հետո հավաքվածները սկսեցին ծեծել Չախոյանին։

Սենյակից դուրս եկավ նաև թաղապետը, որը ևս սկսեց հարվածներ հասցնել Չախոյանին։ 

Տեղում աշխատում էին Armlur.am-ի լրագրողն ու օպերատորը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ վնասվել են ուղիղ եթերի տեխնիկան և տեսախցիկը, որի պատճառով ընդհատվել է եթերը։

Տեսանյութը՝ այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել