Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց |factor.am|
10:21 - 01 մայիսի, 2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց |factor.am|

factor.am: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է:

Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասել է Գաբրիելյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Դատավորին կալանավորելու միջնորդությունը քննել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԲԴԽ-ն բավարարել էր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ հանրային հետապնդում հարուցելու գլխավոր դատախազի միջնորդությունը, միաժամանակ որոշել էր կասեցնել Գաբրիելյանի լիազորությունները մինչև քրեական վարույթի ավարտը։

Գլխավոր դատախազը միջնորդել էր ԲԴԽ-ին համաձայնություն տալ նաև դատավորին ազատությունից զրկելու համար, որի վերաբրեյալ որոշում դեռևս չկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել