armenpress.am: Եմենի վարչապետ Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հրաժարական է տվել՝ աշխատանքը կատարելու անունակության պատճառով։ Այս մասին նա տեղեկացրել է X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ։
«Ավարտեցի հանդիպումը նախագահական խորհրդի ղեկավար Ռաշադ ալ-Ալիմիի հետ և նրան փոխանցեցի վարչապետի պաշտոնից հրաժարականիս խնդրագիրը»,- նշել է բեն Մուբարաքը։
Հրաժարական տալու իր որոշումը նա հիմնավորել է իր սահմանադրական լիազորությունները կատարելու և կառավարությունում վերադասավորումներ իրականացնելու անկարողությամբ։ Բեն Մուբարաքն ընդգծել է, որ աշխատանքի ընթացքում բախվել է բազմաթիվ դժվարությունների։
Բեն Մուբարաքը Եմենի վարչապետ էր նշանակվել 2024 թվականի փետրվարի սկզբին։ Նախկինում նա զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)