Իրանը նախազգուշացրել Է Թեհրանի դեմ ագրեսիայի դեպքում հետևանքների մասին
 |1lurer.am|
10:00 - 18 մարտի, 2025

Իրանը նախազգուշացրել Է Թեհրանի դեմ ագրեսիայի դեպքում հետևանքների մասին |1lurer.am|

1lurer.am: Իրանը զգուշացնում է, որ երկրի նկատմամբ ցանկացած թշնամական գործողություն լուրջ հետևանքներ կունենա, Միացյալ Նահանգները պատասխանատվություն կկրի դրանց համար: Այս մասին ասվում է ՄԱԿ-ում Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանիի նամակում, որն ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին և գլխավոր քարտուղարին:

«Հավատարիմ լինելով միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման իր պարտավորություններին՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը վճռականորեն կպաշտպանի իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը թշնամական գործողությունների պայմաններում»,- ասվում է նամակում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Թեհրանին պատասխանատու կհամարի Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների բոլոր հարձակումների համար և Իրանին սպառնացել էր հետևանքներով:

Մարտի 15-ին ԱՄՆ-ը Թրամփի հրամանով սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Եմենում հութիների օբյեկտներին։ Ինչպես հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարությունը, գործողությունն ուղղված է ամերիկյան շահերի պաշտպանությանը և ազատ նավարկության ապահովմանը: Ի պատասխան՝ շարժումը երկու անգամ հարձակվել է Կարմիր ծովի հյուսիսային հատվածում ամերիկյան Harry Truman ավիակրի վրա՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Վերջին տվյալների համաձայն՝ Եմենի ուղղությամբ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվել է 53 մարդ, ևս առնվազն 98-ը վիրավորվել են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել