Հնդկաստանը որոշել է վերսկսել Պակիստանի սահմանին գտնվող օդանավակայանների աշխատանքը
 |1lurer.am|
20:06 - 12 մայիսի, 2025

Հնդկաստանը որոշել է վերսկսել Պակիստանի սահմանին գտնվող օդանավակայանների աշխատանքը |1lurer.am|

1lurer.am: Հնդկաստանի իշխանությունները որոշում են կայացրել վերսկսել Պակիստանի հետ սահմանի մոտ գտնվող օդանավակայանների աշխատանքը, որոնք ավելի վաղ փակվել էին երկու երկրի միջև լարվածության սրման պատճառով: Հնդկաստանի իշխանությունները հայտարարել էին տասնյակ օդանավակայանների փակման մասին մինչև մայիսի 15-ը, հայտնում է Hindustan Times թերթը։

Պարբերականի տվյալներով՝ հրամանը վերաբերում է 32 օդային հանգրվանի։ Թերթի աղբյուրը, իր հերթին, հայտնել է, որ մի քանի օդանավակայան արդեն սկսել է չվերթերի ընդունումն ու ուղարկումը: Ավելի վաղ Իսլամաբադն էր հայտնել, որ երկրի օդային տարածքը լրիվ բաց է բոլոր տեսակի թռիչքների համար։

Մայիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարն էլ ավելի ուշ հաստատել է տեղեկատվությունը։

Հնդկաստանի և Պակիստանի հարաբերությունները սրվել են, երբ ապրիլի 22-ին Ջամու և Քաշմիրի Փահալգամ քաղաքում մի խումբ զինյալներ հարձակվել են զբոսաշրջիկների վրա, ինչի հետևանքով 26 մարդ է զոհվել։ Նյու Դելին հարձակման համար մեղադրել է Պակիստանին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել