Թրամփը ռազմավարական տնտեսական համագործակցության պայմանագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
 |azatutyun.am|
19:09 - 13 մայիսի, 2025

Թրամփը ռազմավարական տնտեսական համագործակցության պայմանագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահը ռազմավարական տնտեսական համագործակցության պայմանագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ՝ այսօր սկսելով մերձավորարևելյան քառօրյա այցը, որի ընթացքում Ամերիկան նախատեսում է սերտացնել կապերը Ծոցի երկրների հետ։

Սա Թրամփի երկրորդ արտասահմանյան ուղևորությունն է հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Մինչ այդ ապրիլի վերջին Սպիտակ տան ղեկավարը մեկնել էր Վատիկան՝ Հռոմի պապի հուղարկավորությանը մասնակցելու։

Սաուդյան Արաբիայից Թրամփը կմեկնի Քաթար, ապա Արաբական Միացյալ Էմիրություններ։ Բանակցությունների առանցքում են նաև Իրանի միջուկային ծրագիրն ու Գազայում պատերազմը դադարեցնելու ջանքերը։

Լուսանկարը՝ Ալեքս Բրենդոն/AP։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել