factor.am: Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ՝ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հայտնում են BBC-իի թղթակիցները։
Սա երկու երկրների առաջնորդների առաջին հանդիպումն է ապրիլի 26-ից ի վեր, երբ Զելենսկին և Թրամփը զրուցել էին Վատիկանում Հռոմի պապի հուղարկավորության արարողության ժամանակ։
Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման համար, որը տևել է ավելի քան 40 րոպե։
«Երկար և իմաստալից հանդիպում նախագահ Թրամփի հետ։ Քննարկվել են բոլոր իսկապես կարևոր հարցերը։ Շնորհակալություն պարոն նախագահին, շնորհակալություն Միացյալ Նահանգներին։ Խոսել ենք այն մասին, թե ինչպես հասնել հրադադարի և իրական խաղաղության։ Խոսել ենք այն մասին, թե ինչպես պաշտպանել մեր ժողովրդին։ Մենք գնահատում ենք խաղաղության հասնելուն նպաստելու ուշադրությունն ու պատրաստակամությունը», – գրել է Զելենսկին տելեգրամի իր ալիքում՝ խոստանալով ավելի ուշ զրույցի մանրամասները ներկայացնել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
comment.count (0)