Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ո՛չ ուղղակիորեն, ո՛չ միջնորդների միջոցով. Աբբաս Արաղչի
 |tert.am|
10:46 - 17 մայիսի, 2025

Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ո՛չ ուղղակիորեն, ո՛չ միջնորդների միջոցով. Աբբաս Արաղչի |tert.am|

tert.am: Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ո՛չ ուղղակիորեն, ո՛չ միջնորդների միջոցով: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Իրանը ոչ մի գրավոր առաջարկ չի ստացել ԱՄՆ-ից՝ ուղղակիորեն կամ միջնորդների միջոցով: Հիշեք իմ խոսքերը՝ չկա սցենար, որով Իրանը կհրաժարվի խաղաղ նպատակներով ուրանը հարստացնելու իր դժվարությամբ ձեռք բերած իրավունքից, իրավունք, որից օգտվում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրի մյուս անդամները»,- գրել է Արաղչին սոցցանցում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նոր միջուկային համաձայնագրի առաջարկ է ներկայացրել Իրանին։ Թրամփը նաև նշել է, որ Իրանի միջուկային համաձայնագիրը մոտ է ավարտին և լավատեսություն է հայտնել Թեհրանի թիրախներին ռազմական հարվածները կանխելու հարցում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել